«Հայկական ժամանակ». Թուրքիայից անօրինական ճանապարհով 15 «ֆուռ» լոլիկ Է ներկրվել. պետբյուջե չի վճարվել 300.000 դոլար մաքսատուրք

«Հայկական ժամանակ». Թուրքիայից անօրինական ճանապարհով 15 «ֆուռ» լոլիկ Է ներկրվել. պետբյուջե չի վճարվել 300.000 դոլար մաքսատուրք

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր Է ներկրվել, ինչը կայծակնահար Է արել Հայաստանում աճեցվող պոմիդորի շուկան։ Մեր տեղեկություններով, պոմիդորի վրա փակցրած թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ։ Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել Է խաբեությունը։
Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկի պոմիդորը և պարզել են, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ Է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել։

Ներկրողները ստիպված են եղել այն իրացնել հայկական շուկայում, ինչը կայծակնահար Է արել մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացումը, ինչը առաջացրել Է տեղական արտադրողների մեծ դժգոհաթյունը։ Այդ պոմիդորը վաճառում են 1 կգ 400-500 դրամով, մինչդեռ տեղական ջերմոցային պոմիդորի ինքնարժեքն Է այդքան կազմում այն վաճառվում Է 600 դրամով։ Որոշ տեղեկությունների համաձայն, ներկրվող պոմիդորը մաքսազերծված չէ, հակառակ պարագայում միայն մաքսազեոծման գինը կարժենար մոտ 500 դրամ, քանի որ մաքսայինում դրա հսկիչ գինը սահմանված է 3,3 դոլար կամ մոտ 1600 դրամ։ 15 կոնտեյներ պոմիդորի մաքսազերծման արժեքը կազմում է մոտ 300.000 դոլար կամ մոտ 14,7 մլն դրամ։ Այսինքն, միայն այս մի ներկրումով պետբյուջե չի վճարվել այդքան մաքսատուրք։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պոմիդորի ներկրողը գյուղմթերքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող և հզոր հովանավորության վայելող խոշորագույն ընկերություններից մեկն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։