Երեկվա հրդեհի պատճառով «Տաշիրը» վնասներ չի կրել

Երեկվա հրդեհի պատճառով «Տաշիրը» վնասներ չի կրել

Երեկ կեսօրին հրդեհ էր բռնկվել «Տաշիր» առևտրի կենտրոնի երրորդ հարկում, մասնավորապես` տեխնիկական սպասարկման հատվածում էլեկտրական մալուխների կարճ միացման հետևանքով առաջացել էր հրդեհավտանգ իրավիճակ: Դեպքի վայր էին մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել էր մոտ 20 րոպե անց։ 



«Տաշիր» առևտրի կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը նշել էր, որ շենքը որևէ վնաս չի կրել, միայն տեխնիկական մասում ծխային իրավիճակ է առաջացել։ Այդ պահին իրականացվել է տնտեսվարողների և շահառուների տարհանում, որպեսզի տեղում աշխատող խումբը հանգիստ պայմաններում հրդեհավտանգ իրավիճակի պատճառը ճշտի։ «Տաշիր» առևտրի կենտրոնի մի քանի աշխատակիցներ մեզ հետ զրույցում նշեցին, որ տաղավարներ չեն վնասվել, իրենք էլ, ինչպես ամեն օր, այսօր ևս այցելել են աշխատանքի վայր։



Նշենք նաև, որ 3-5-րդ հարկերի մալուխների հորանում այրվել է մոտ 17 գմ մալուխ: