Միլիարդատիրոջ հարսը, մերկացած Քիմը, Մերկելի հայկական արմատները. Հունիսի 3-ը՝ ֆեյսբուքում

Միլիարդատիրոջ հարսը, մերկացած Քիմը, Մերկելի հայկական արմատները. Հունիսի 3-ը՝ ֆեյսբուքում

Այսօրվա համացանցային ոչ այնքան հարուստ թեմաներից մեկը «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հարսի՝ վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլիի մասին էին: Թե՛ լրատվական կայքերում, թե՛ ֆեյսբուքյան գրառումներում պարբերաբար կարելի էր հանդիպել աղջկա լուսանկարներին, նրա մասին պատմող տողերին: Իսկ Սալոմեն բիզնես լեդի է, ունի բրենդային հագուստի օնլայն խանութ, ծրագրում է այն ներառել Եվրոպական շուկայում, Թբիլիսի քաղաքից է:



Համացանցային իսկական հիթ էր դարձել ու ֆեյսբուքյան բոլոր խմբերում, մի քանի կայքերում, հարյուրավոր օգտատերերի անձնական էջերում տեղ էր գտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ հայկական արմատներ ունենալու մասին ինչ-որ մեկի շարադրանքը: «Անգելա Մերկելը ծագումով հայուհի է: Նա սերել է Նոր-Բայազետի հայտնի վաճառականական ընտանիքից: Անգելայի իսկական անունը եղել է Այծեմնիկ, ազգանունը՝ Մերկելյան: Գաղթի ճանապարհին Այծեմնիկի Նոյեմզար տատը եւ Աթաբեկ պապը զոհվել են, իսկ հայրը, որ այդ ժամանակ եղել է 6 տարեկան, նրան փրկել են եւ տեղափոխել են Համբուրգի մանկատուն: Այստեղ նա հասակ է առել, մեծացել եւ ամուսնացել է գերմանուհու հետ: Այդ մեծ սիրուց ծնվել է Այծեմնիկը, որին դեռ մանուկ հասակում հայրիկը պատմել է իր գերդաստանի մասին, Նոր-Բայազետի չնաշխարհիկ բնության եւ վանքերի մասին: Այդպես Այծեմնիկը հայեցի դաստիարակություն է ստացել եւ երդվել է, որ մեծանա թուրքից իր վրեժը կլուծի»: Ահա այսպիսին է եղել գրառումը, որի իսկության ու ճշմարտացի լինելու մասին թեև ոչ մի փաստ չկա, սակայն այն լայնորեն տարածվեց ու շատերն հավատացին կարդացածին:



Աստղային ֆեյսբուքի այսօրվա տիրուհին դարձյալ հայազգի հեռուստաաստղ, անկանխատեսելի Քիմ Քարդաշյանն է: Նրա բազմաթիվ մերկ լուսանկարներին այսօր ավելացան ևս 2-ը, որոնք, ենթադրվում է, որ արված են ինչ-որ ամսագրի համար: Քիմն այնտեղ հանդես է գալիս խորհրդավոր փակ տեսքով՝ չցուցադրելով դեմքը:
Աստղերի լուսանկարներից կարելի է առանձնացնել նաև հայազգի մերկապարուհի, մերկապարի աշխարհի չեմպիոն գեղեցկուհի Վարդայի՝ ֆեյսբուքյան էջի լուսանկարը, որտեղ նա մի խումբ գեղեցկուհիների հետ է: Իսկ այդ աղջիկները նրա հեղինակած լողազգեստների հավաքածուի ցուցադրության մոդելներն են:



Մի քանի կայքերում տեղ էր գտել նաև երգչուհի Լիլուի ֆեյսբուքյան լուսանկարը՝ կլորացած փորիկով,  նաև Անդրեի լուսանկարը՝ քրոջ հետ, որի ծննդյան օրն է այսօր:



Շուշաննա Գրիգորյան