Լեյտենանտի ուսադիրներով պաշտպանության փոխնախարա՞ր

Լեյտենանտի ուսադիրներով պաշտպանության փոխնախարա՞ր

Ապրիլյան պատերազմի հետեւանքով ՊՆ-ում սկսված պաշտոնանկությունների արդյունքում ենթադրվում էր, որ համակարգը կհամալրեն հմուտ մասնագետներով, մինչդեռ հունիսի 2-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել Դավիթ Փախչանյանը, որի կապը պաշտպանության համակարգի հետ դրսեւորվում է կենսագրականի վերջին տողով. «Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի «պահեստազորի լեյտենանտ» զինվորական կոչում»: Փախչանյանը 1992-ին է ավարտել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։ 2014-ից առայսօր «Դիլիջան կենտրոնական դպրոցի», իսկ 2015-ից՝ նաեւ «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Լավատեղյակները Փախչանյանի նշանակման գաղտնիքը տեսնում են Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի լոբբինգի մեջ։ Վերջինս նույն «Այբ» կրթահամալիրի եւ համանուն ակումբի հիմնադիրներից է, 2013-ից էլ՝ Սերժ Սարգսյանի խորհրդականը։