«Հայկական ժամանակ». Ինչու թանկացավ բենզինը, վարչապետը ստուգումներ է սկսել շուկայում

«Հայկական ժամանակ». Ինչու թանկացավ բենզինը, վարչապետը ստուգումներ է սկսել շուկայում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ստուգումներ են սկսվել բեզինի շուկայում: Առիթը եղել է այն, որ այս ամսվա սկզբից բենզինը Հայաստանում թանկացավ մոտ 2,5 տոկոսով:



Իսկ այս թանկացումը արձանագրվեց Հովիկ Աբրահամյանի՝ մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարությունից հետո: Եվ Հ. Աբրահամյանը որոշել է հակադարձել այս թանկացմանը, ինչը համարում է իր դեմ ուղղված քայլ:



Ընդ որում, ստուգվում են ոչ միայն գնագոյացմանը կամ ներկրված ծավալին, այլեւ որակին վերաբերող չափանիշները, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են ներկայացվող տվյալներին: Եվ այդ ստուգումները սկսվել են ոչ այնքան շուկայի վերահսկման, որքան իշխանության ներսում գոյություն ունեցող թեւերի միջեւ առկա պայքարի շրջանակում: Աբրահամյանը կամ նրա մերձավոր շրջանակները կապ չունեն բենզինի բիզնեսի հետ, սակայն զգում են, որ տնտեսական ահագնացող խնդիրների պատճառով այս անգամ կարող է իրենք զոհաբերվեն: Ահա որոշել են այդ եւ նմանատիպ այլ քայլերով հակազդել այդ անկմանը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում