«Ժողովուրդ». Կգնա՞ նախագահը նոր հանդիպման. կպատասխանեն «պատշճ կարգով և ժամանակին»

«Ժողովուրդ». Կգնա՞ նախագահը նոր հանդիպման. կպատասխանեն «պատշճ կարգով և ժամանակին»

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ մայիսի 16-ին Իլհամ Ալիեւի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչեւ հաջորդ հանդիպումը ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին հետաքննող սարքեր պետք է տեղադրվեն: Ուստի «Ժողովուրդ»-ը նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել, թե արդյոք Սերժ Սարգսյանի սպասելիքն իրականացել է, որ նա պատրաստվում է հերթական անգամ Ալիեւի հետ հանդիպել: «Ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ իր դիրքորոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Ձեր կողմից նշված հարցազրույցում: Ինչ վերաբերում է հետագա հնարավոր բանակցություններին եւ դրա հետ կապված այլ հարցերին, պետք է նշել, որ ՀՀ նախագահի այցելությունների եւ հանդիպումների մասին հասարակությունը տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»,- պատասխանեց պարոն Հակոբյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: