ՄԻՊ զեկույցը՝ որպես բանտիկ իշխանության «տուտուզին»

ՄԻՊ զեկույցը՝ որպես բանտիկ իշխանության «տուտուզին»

Այսօր կառավարության նիստից հետո օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտնեց, որ սահմանադրության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ զեկույցն առաջիկայում պարտադիր հրապարակվելու է և այս պահին այն ամփոփման փուլում է։ «Դա լինելու է գնահատականի տեսքով փաստաթղթավորված», - ասաց Թաթոյանը։ Փաստորեն, օմբուդսմենների փոփոխության հետևանքով և նոր օմբուդսմենի «ՀՀԿ—ահաճո» վարքագծի արդյունքում իշխանություններիօն հաջողվեց 7-8 ամսով հետաձգել մի զեկույցի հրապարակումը, որը, մեր աղբյուրների հավաստմամբ, գրեթե պատրաստ էր և պետք է հրապարակվեր անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։ Այսօր, երբ կրքերը հանդարտված են, երբ նոր սահմանադրությունն արդեն գործում է, ՄԻՊ զեկույցը կորցրել է աղջիկ ժամանակվա հմայքը  և ընդամենը «բանտիկ» է լինելու իշխանությունների «տուտուզին»։



Արման Թաթոյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ, ինչպես մեր բոլոր ՄԻՊ-երը, «ֆոբիա» ունի քաղբանտարկյալ բառից և երբեք այն չի օգտագործում, ինչպես ԱՄՆ նախագահները՝ «ցեղասպանություն» բառը։ Օմբուդսմեն, նախկին չինովնիկ Թաթոյանը մի քանի հերթապահ արտահայտություն է պատրաստել, որոնք արտասանում է իրեն «հարցաքննող» լրագրողների համար․ «այս պահի դրությամբ մենք բոլոր հարցերով էլ ուսումնասիրություններ կատարում ենք, քննարկումները ընթանում են բոլոր գործերով, քննության ընթացքին շարունակում ենք հետևել»։ Այս անգամ էլ նա նույն սկավառակը պտտացրեց, երբ նրան հարցրեցին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի գործով։ «ՄԻՊ օրենքը արգելում է պաշտպանին հայտարարություններ անել այն բոլոր գործերով, որոնցով ընթանում է դատական վարույթ», - ասաց նա։



Սյուզան Սիմոնյան