«Ժողովուրդ». Հայաստանի ամենամեծ պարտատերերը Ճապոնիան և Գերմանիան են

«Ժողովուրդ». Հայաստանի ամենամեծ պարտատերերը Ճապոնիան և Գերմանիան են

«Ժողովուրդը» գրում է. «Ուսումնասիրելով մեր երկրի վարկային պայմանագրերը՝ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 3 միլիարդ 24 մլն 900 հազար դոլար: Ի դեպ, այս ցուցանիշն իր մեջ չի ներառում ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ ՀՀ կառավարության այլ, ոչ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Եթե դրանք էլ հաշվենք, ընդհանուր Հայաստանի արտաքին պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմում է 4 միլիարդ 432 մլն 200 հազար դոլար:
Վարկային պայմանագրերով ՀՀ կառավարության արտաքին պարտքի 14,8 տոկոսը, կամ նույնն է, թե 447 մլն 685 հազար 200 դոլարը վերցվել է տարբեր երկրներից: Մնացած արտաքին պարտքը մեր երկրի իշխանությունները վերցրել են միջազգային կազմակերպություններից եւ առեւտրային բանկերից: Հայաստանի ամենամեծ պարտատերերը Ճապոնիան ու Գերմանիան են:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: