Լոռիում կայծակից երկու տուն է այրվել (ֆոտոշարք)

Լոռիում կայծակից երկու տուն է այրվել (ֆոտոշարք)

Լոռիում այսօր գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել կայծակի հարվածից, ինչի հետևանքով երկու բնակելի տուն է այրվել:



Մեր թղթակիցը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան, ժամը 20-ի սահմաններում: Դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ կարողացել են փրկել միայն մի բնակարանը, այն էլ` մասամբ: Իսկ բնակարաններից մեկն ամբողջությամբ մոխիր է դարձել:



Շվարած բնակիչները մնացել են դրսում, նրանց օգնություն է պետք, քանի որ այրվող տներից ոչինչ չեն կարողացել դուրս հանել: