Մեր պահանջներն են՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը. Սեֆիլյանի ազատ արձակումը (տեսանյութ)

Մեր պահանջներն են՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը. Սեֆիլյանի ազատ արձակումը (տեսանյութ)

Այսօր, ի վերջո, լրագրողներին թույլ տվեցին գտնվել գրավված ՊՊԾ գնդում և զրուցել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների հետ: Ներկայացնում ենք Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ ճեպազրույցը:



Մի քանի տեղեկություններ մինչեւ մամուլի ասուլիսը



Նշեմ, որ մինչեւ մեր մամուլի ասուլիսը, սկսվեցին տարածվել ստահոդ տեղեկություններ, որոնք բացարձակ կեղծիք են, հասկանալի է, թե որտեղից է այդ կեղծիքը գալիս: Ռեժիմը իրեն ենթակա լրատավամիջոցների կողմից տարածեց տեղեկատվություն, թե իբր Սասնա Ծռեր խմբավորումը ասուլիսը սկսելու է Սերժիկի բանդային ենթարկվելու, զենքը վայր դնելու հայտարարությամբ: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել, զենք ենք վերցրել այդ բանդայից մեր երկիրը ազատելու համար: Այդ առաքելությունը ենթադրում է մեր առաջին քայլը և մեր ժողովրդի ընդվզումը, այս դժվարությունները պայմանավորված են մի շարք գործոններով, որոնց հետո կանդրադառնամ: Նաև լուրեր տարածվեցին, որը ես չեմ հաստատել վեջին 2 ոստիկաններին ազատ արձակելու մասին, դա սուտ է, ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել և հաստատել եմ, որ վերջին երկու ոստիկաններին՝ գեներալ Եղիազարյան, գնդապետ Օսիպյան, այստեղ լրագրողների համար նախատեսված մամուլի կետը տեղակայելու պահին, առանց ասուլիսը սկսելու՝ մենք ազատ ենք արձակել:



Պատանդներ պահելու մասին



Մենք ներս ենք մտել այստեղ, առանց որևէ մեկին մեր մոտ պահելու, պատանդ պահելու նպատակի, պարզապես ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում, և փուլ առ փուլ ըստ իրավիճակի մենք բաց ենք թողել մեր մոտ գտնվող բոլոր ոստիկաներին, այսօր այդ գործընթացը ավատվեց: Որոշակի պահից սկսած՝ մենք հստակեցրինք մեզ համար, որ ոստիկանների ներկայությունը մեզ մոտ՝ կապ չունի մեր նպատակների հետ, այն մենք անջատեցինք նպատակների համատեքստից, որ ինքնաբերաբար էր ձևավորվել և տեղափոխեցինք մարդասիրական համատեքստ և այդ համատեքստում հարցը լուծեցինք:



Ոստիկանական գործողությունների մասին



Բազմիցս եղել են նախապատրաստական գործողություններ, որոնց չի հաջորդել բուն գործողությունը: Մենք տեղեկություն ենք ստացած եղել, որ ռուսական «Ալֆա»-ն է այստեղ ժամանել՝ այդ գործողությունը կատարելու նպատակով, սակայն հատուկ տեղեկություն ենք ստացել, թե երբ, ինչպես է այդ օպերացիան իրականացվելու, անգամ թե որտեղից պետք է ներս մտներ այդ 65 հոգանոց հատուկ ջոկատը: Անմիջապես դա հաղորդել ենք մամուլին և երևի թե հենց դրանով կանխվել է այդ հատուկ գործողությունը: Գաղտնիք չէ, որ ոստիկանները անվտանգության երաշխիք էին, բայց ոչ ամբողջական երաշխիք, այստեղ առաջին օրը զրահամեքենան ուղղակի գնդացրից անկանոն կրակելով՝ հարձակվեց ներկա գտնվողների վրա և վիրավորեց մեր խմբավորման անդամներից մեկին, որից հետո գնդացրորդը չեզոքացվեց՝ մարմնական վնասվածք ստացավ: Այդտեղ կանգնած էին գեներալ Եղիազարյանը և գնդապետ Օսիպյանը, նրանք նույնպես կարող էին զոհվել այդ գնդացրորդի արձակած կրակոցից, այսինքն՝ իրենց համար որևէ նշանակություն չունի ոչ գեներալը, ոչ գնդապետը, դա հատուկ սադրանք էր, որը ձախողվեց մերոնց մարտունակության շնորհիվ:



Ինչո՞ւ են նրանք զինված ապստամբության դիմել և ինչ նպատակներ ունեն



Մենք զենք ենք վերցրել, զինված ապստամբության ենք դիմել՝ համոզված լինելով, որ ՀՀ-ում այլևս հնարավոր չէ ուրիշ եղանակներով հասնել փոփոխությունների, մեր գործողությունները միանշանակ տեղավորվում են իրավունքի և սահմանադրական տրամաբանության և նորմերի պահանջների մեջ և մենք գործում ենք՝ իրացնելով այդ սրբազան իրավունքը: Մենք զենք ենք բարձրացրել՝ կայծ դառնալու համար մեր ժողովրդի ընդվզման: Այդ ընդվզումը դանդաղորեն ձևավորվում Է: Դանդաղ ընթացքը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից նշեմ՝ ժողովրդի ճնշված վիճակը, անսովորությունը այսպիսի մեթոդների և երկրորդը՝ քաղաքական մանիպուլյատորների գործունեությունը, ովքեր ցանկանում են, յուրաքանչյուրը իր հերթին կամ գուցե համատեղ պլանի համաձայն՝ մարեցնել ժողովրդական ընդվզումը և մեր երկիրը տանել իրենց համար ցանկալի ուղիով, այսինքն՝ անդունդ: Մեր պահանջներն են՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, նրա հեռացումը և ժողովրդի վստահությամբ կառավարության ձևավորումը:
Մենք որպես հիմնական պահանջ ներկայացրել ենք, և այդ ճանապարհին՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է, բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում նորօրյա քաղբանտարկյալների ազատ արձակումը:



Մանրամասները՝ տեսանյութում