Եթե մտածում են՝ զենք ենք ցած դնում, բացառվում է. Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ). Ֆոտոշարք

Եթե մտածում են՝ զենք ենք ցած դնում, բացառվում է. Արայիկ Խանդոյան (Միայնակ Գայլ). Ֆոտոշարք

Այսօր ի վերջո լրագրողներին թույլ տվեցին գտնվել գրավված ՊՊԾ գնդում և զրուցել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների հետ: Մենք զրուցեցինք Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի հետ:



«Մենք հասնելու ենք դրան, որ էդ կառույցը չպիտ լինի, Սերժ Սարգսյանը պիտի ջնջվի լրիվ: Մենք էլ խնդիր չունենք, եթե մտածում են՝ զենք ենք ցած դնում, բացառվում է, մենք չենք գնալու իրենց նման նստենք ղեկավարենք ու լափենք, կեղեքենք, քերթենք ժողովրդին, մեռած մարդու համար էլ ասում են ՝ Ձեր մեռելից պիտի մեզ բերեք փող տաք, բայց տենց չի կարգը: Մենք խնդիր չենք տեսնում, թող իրենք որոշեն, երբ կմաքրեն, կկարգավորեն, կիմանանք՝ ինչ է լինում»:



Անդրադառնալով տարածքի տարբեր հատվածներում դիպուկահարների առկայությանը՝ Միայնակ Գայլը ասաց, որ իրենց համար դա խնդիր չէ, թող լինեն, բայց թող հայ ժողովրդի երեխաները չլինեն. «Թող իրենց կեղտերին բերեն, ոչ թե էս էրեխեքին, իրենց հետ խնդիր չունենք, մեր խնդիրը իրենք չեն: Թող բերեն էդ տականքներին կանգնացնեն մեր դեմը, որ տեսնենք՝ ում ենք խփում, մենք մերին չենք խփելու: Բերել են 18-27 տարեկան ոստիկաններին, մերոնց են բերել, մերն են, իրենք թևիս արունն են, իմ սրտի դոփյունն են: Ասում են՝ Ռուսաստանի «Ալֆան» են բերում, թող բերեն խնդիր չկա, Ամերիկայի բետան թող բերեն՝ խնդիր չկա, թող Իսրայելի «Ջետտան»՝ խնդիր չկա, մենք խնդիր չունենք, մերոնք պետք ա հասկանան ի վերջո, որ չարժի մի քանի տականքի պատճառով, մի տասնյակ, քսան հոգի կեղտերի պատճառով իրենք իրենց զոհեն: Խաղաղությունը էդ կեղտը մաքրելն ա, ես գլուխս կախեմ՝ էդ զիբիլը մաքրեմ: Ես կմեռնեմ, ես զենք չեմ դնի: Չկա ստեղ խաղաղություն, էդ կեղտերի, ստորների հետ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե էս 20 տարի ա գոռում ենք ՝ մաքրեք, կեղտերը, 120 զինվոր ա զոհվել իրենց կեղտ պատճառով, ո՞րն ա դատվել»:



Սերժ Սարգսյանի անունը լսելուն պես Արայիկ Խանդոյանը բորբոքված ասաց. «Անուն մի տվեք, կեղտը ասեք պրծեք, ինքը այ էս զենքով, ինձ էլ, քեզ էլ սպանել ա՝ Մոնթեին սպանել են, Վլադիմիրին, Լեոնիդին սպանել են: Ազգի նվիրյալներին սպանել են, կեղտերին հավաքել են իրենց կողքը»:



Նա նաև փաստեց, որ իրենց մոտ բավականին ռազմամթերք կա և ելնելու են, բոլորին զինելու են, որպեսզի բոլոր «կեղտրից» պրծնենք: Արայիկ Խանդոյանը նաև հավելեց, որ եթե իրենք չեն ուզում մարդկային լեզվով, ապա նրանց հետ կխոսեն իրենց լեզվով: