«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց նյարդերը

«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց նյարդերը

«Ժողովուրդը» գրում է «Հանրության մի ստվար զանգված ամենավերջին լուտանքներով է հիշատակում Սերժ Սարգսյանին եւ նրա քաղաքական թիմին՝ վիրավորանքներով վանկարկելով՝ հեռացիր, եւ, ահա, ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց՝ առանց այդ էլ լարված նյարդերը: Երեկ նժդեհական այդ կուսակցության պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Դավթաշեն, Նուբարաշեն, Արաբկիր վարչական շրջաններում Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը եւ նշված վարչական շրջանների ղեկավարները (բացառությամբ ՀՅԴ-ական Արաբկիրի), հավաքվել էին գեղեցիկ կահավորված սենյակներում եւ «թիթեռ էին նկարում»: Այո, նրանք զբաղված էին կուսակցության հզորացման կարեւորագույն աշխատանքով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական անդամատոմսեր էր բաժանում մի քանի քաղաքացիների»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: