Քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել (թարմացված)

Քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել (թարմացված)

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին, ժամը 11.53-ին Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:



***



Օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



Պարզվել է, որ Ս. Զ.-ին (ծնվ. 1938թ.) վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում:



Հրշեջ-փրկարարները «Տլոտ» կոչվող հանդամասից մինչև «Մուրղուզ» կոչվող լեռ, «Աշնան ծուռթ», «Կանաչ գյոլ» և «Սանդի ուրթ» կոչվող հանդամասերը (մոտ 40 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ:



Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 3 աշխատակից և տեղի 30 բնակիչ:



Մթության և անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 20.35-ին դադարեցվել են Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները: