Ալեքսանդր Թալալյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Ալեքսանդր Թալալյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Հայ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյանն օգոստոսի 9-ին 88 տարեկանում հեռացել է կյանքից: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:



Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Ալեքսանդր Թալալյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող հոգեհանգստի սրահում:



Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (Մարշալ Բաղրամյան պողոտա 24):