Իտալիայի աղետի գոտում պարետային ժամ է հայտարարվել

Իտալիայի աղետի գոտում պարետային ժամ է հայտարարվել

Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել աղետի գոտում պարետային ժամ մտցնելու մասին: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը: Աղետի գոտում պարետային ժամի ռեժիմի կիրառման մասին հայտարարել է վարչապետ Մատտեո Ռենցին: Որպես հիմք պարետային ժամի ռեժիմի կիրառման համար հանդիսացել է տարերային աղետից հետո ստեղծված իրավիճակը: Միաժամանակ նաեւ աղետի գոտուն անհապաղ հատկացվել է հիսուն միլիոն եվրո: