Ավտովթար Լուսաշող-Վեդի ավտոճանապարհին

Ավտովթար Լուսաշող-Վեդի ավտոճանապարհին

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Լուսաշող-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 08 UL 814 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ձորը (մոտ 100 մ). տուժածներ չկան: