Հրդեհ Մարտունի քաղաքում

Հրդեհ Մարտունի քաղաքում

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 40 տանը հարակից տարածքում այրվում է խորդանոց (մոտ 5 քմ):



Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.42-ին:



Այրվել է խորդանոցը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր, ներսում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Հ. Ն.-ի դին:



Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: