Հիմար հարցերի շքերթ (Լա՞ս, թե՞ խնդաս)

Հիմար հարցերի շքերթ
(Լա՞ս, թե՞ խնդաս)


Առօրյա կյանքում երբեմն այնպիսի հիմար հարցեր են տալիս, իսկ մենք մեխանիկորեն պատասխանում ենք: Ասեմ, որ նման հարցերը սովորական են դարձել, այնքան սովորական, որ մտքներովս չի անցնում, որ կարելի է դրանց վրա ծիծաղել, այլ ոչ թե լուրջ- լուրջ պատասխանել: Հիմար հարցերի մի շքերթ ներկայացրել է Eduard Sekhleyan-ը:



* Գիշերվա ժամը երեքին զանգում է հեռախոսդ.
-Հո՞ քնած չէիր:
-Չէ, նստած սպասում էի զանգիդ:



* Ֆեյսբուուքում նստած ես, մեկ էլ գրում է.
-Ի՞նչ ես անում:
- Օդապարիկով գալիս եմ ձեր տուն:



* Հեռախոսը զանգում է.
-Ու՞ր ես:
-Լոգարանում.
-Բա ի՞նչ ես անում:
-Հեչ, ցնցուղի հետ պարում եմ:



* Հունվարի 3-ին հարևանդ հարցնում է.
-Տանը թարմ հաց ունե՞ք:
-Հա, բայց անցած տարվանն է.



*Ամենատարածված դեպքը, երբ զանգահարում են տան համարին.
- Ո՞ւր ես:
-Կոսմոսում եմ, կվերադառնամ հինգ ամսից:



* Նորից զանգ.
-Կներեք, ես ու՞ր եմ ընկել:
-Թռչելուց ու՞ր էիք գնում:



Հ. Բ.