50 մլն դրամ` ՊՊԾ աշխատակիցներին

50 մլն դրամ` ՊՊԾ աշխատակիցներին

Կառավարության այսօրվա նիստին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նախագիծ էր բերել, որով 50մլն դրամ հատկացվելու է ՊՊԾ աշխատողներին: Նախագիծը պայմանավորված է պարեկապահակային ծառայության 2016թ արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ:



50 մլն դրամը, ըստ էության, լրացուցիչ ֆինանսավորում է կառավարության պահուստային ֆոնդից: ՊՊԾ աշխատակիցները այս գումարները ծախսել են` ուղեկցելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններին արտասահմանյան գործուղումների ժամանակ: Այսպիսով, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները այս տարի ավելի շատ են գնացել արտասահման և նրանց բացարձակապես չի հետաքրքրում բյուջեի միջոցները խնայելու հրամայականը, որի շուրջ կառավարությունը մեծ աղմուկ է բարձրացրել։