Նվեր՝ Ֆիոլետովո գյուղի դպրոցի սաներին

Նվեր՝ Ֆիոլետովո գյուղի դպրոցի սաներին

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 140 աշակերտ: Այս օրը դպրոցում ոչ միայն ողջունում էին առաջին դասարանցիներին, այլ նաեւ գրադարանի համար ավելի քան 100 գիրք նվեր ստացան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:



Աշակերտներին ողջունեցին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն եւ Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլեւը:
Սերգեյ Վալկոն շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ: «Սեպտեմբերի 1-ն իսկական տոն է, նոր ուսումնական տարվա, գիտելիքների նոր մակարդակի օր: Սովորեք, կարդացեք, դարձեք ձեր ծնողների եւ դպրոցի հպարտությունը»,- ասաց Ընկերության տնօրենը:



Ղեկավարն ընդգծեց, որ Ընկերությունը շարունակելու է համագործակցել դպրոցի հետ: Օրինակ՝ այսօր դպրոցի գրադարանն ստացել է 100 նոր գիրք: Ինչպես նշեց Սերգեյ Վալկոն, դա ոչ միայն ՀԿԵ-ի, այլեւ Ընկերության աշխատակիցներից մեկի՝ Արթուր Չոբանյանի նվերն է:



Բացի այդ, երկաթուղին դպրոցին նվիրեց մասնագիտական վառարան՝ աշակերտների համար հացաբուլկեղեն թխելու համար, վերանորոգել է սենյակներից մեկը:
Սերգեյ Վալկոն գրքեր նվիրեց գյուղական դպրոցի լավագույն աշակերտներին: Իսկ դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանը ՀԿԵ ղեկավարին շնորհակալագիր շնորհեց երկարատեւ համագործակցության համար:



Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլետովոյի դպրոցին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման եւ ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին:



Իսկ 2015 թվականին երկաթուղին վերանորոգեց մարզադահլիճը, որը չէր շահագործվում երկրաշարժից հետո, ինչպես նաեւ վերականգնեց ջեռուցման համակարգը եւ տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը:



«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով: