Օբաման կշրջափակի օտար պետություններին դատի տալու ԱՄՆ քաղաքացիների իրավունքը

Օբաման կշրջափակի օտար պետություններին դատի տալու ԱՄՆ քաղաքացիների իրավունքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է վետո դնել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքի անդամներին՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններին դատի տալու իրավունք վերապահող օրինագծի վրա, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:



«Նախագահը մտադիր է արգելափակել այդ օրինագիծը»,- ասել է Էռնեստը:



ԱՄՆ ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքի անդամներին՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններին դատի տալու իրավունք վերապահող օրինագիծը: Այն ավելի վաղ խրախուսել է նաև ԱՄՆ սենատը: Սպիտակ տունը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ նախագահը չի ծրագորում ստորագրել այդ օրենքը:



Էռնեստը նշել է, որ փաստաթուղթն առայժմ չի ստացվել նախագահի աշխատակազմում: Օբամայի մամլո խոսնակն ընդգծել է, որ նախագահը մտահոգ է, որ օրինագիծը կարող է ազդել ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլև աշխարհի այլ երկրների հետ հարաբերությունների վրա և բացասաբար անդրադառնալ ամերիկացիների անվտանգության վրա:



Նկատենք, որ այդ օրինագիծը նաև ԱՄՆ քաղաքացի բազմաթիվ հայերի թույլ կտար անհատապես դատական հայցեր հարուցել Թուրքիայի կառավարության դեմ՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներ: