Կիմ Չեն Ընը հիացել է իր բանակի գյուղատնտեսական հմտություններով

Կիմ Չեն Ընը հիացել է իր բանակի գյուղատնտեսական հմտություններով

Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավար Կիմ Չեն Ընը այցելել է Կորեական ժողովրդական բանակի 810-րդ ստորաբաժանման ենթակայության տակ գտնվող թիվ 1116 ֆերմա: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության կայքը նշում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը, լուսավոր ժպիտը դեմքին, դիտել է հացահատիկային կուլտուրաների ցանքերը, ուրախացել նոր սորտերի համար և այդ ամենը պատմել կուսակցության անդամներին ու գյուղատնտեսության մասնագետներին: