Ավստրալիացի ուսանողները աշխարհում ամենաերկար հեծանիվն են ստեղծել (տեսանյութ)

Ավստրալիացի ուսանողները աշխարհում ամենաերկար հեծանիվն են ստեղծել (տեսանյութ)

Ավստրալիացի ճարտարագետ-ուսանողները, Ադելաիդայից, ստեղծել են աշխարհի ամենաերկար հեծանիվը: Ստացված փոխադրամիջոցն ունի ավելի քան 41 մետր երկարություն և կշռում է 3 տոննայից ոչ պակաս: Հսկա հեծանիվը ղեկավարում է միանգամից 20 մարդ՝ մոտ 1,5 տոննա ընդհանուր քաշով:



Այն, ինչպես սովորական հեծանիվը, ունի ընդամենը 2 անիվ և դրանով իսկ հավասարակշռությունն անընդհատ պահելու դժվարություն:



Ավստրալիայում, ուր ճանապարհները հիմնականում ուղիղ են, նման փոխադրամիջոցը կարելի է նաև գործածել: Այդ երկիրը վաղուց է հայտնի իր ամենաերկար ավտոգնացքներով: Երկարացված ավտոքարշարկների միջև նույնիսկ մրցումներ են կազմակերպվում: 2000 թվականին ամենաերկար ավտոգնացքը, որ բաղկացած էր 78 կցորդից և որի երկարությունն անցնում էր 1000 մետրից, հաջողությամբ հաղթահարել է մայրուղու 8 կիլոմետրանոց հատվածը: