Քրեական գործ Արսեն Ավակովի նկատմամբ

Քրեական գործ Արսեն Ավակովի նկատմամբ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա քրեական գործ է բացվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: Ինչպես հայտնում է Россия 24-ը, Ուկրաինայի Գլխավոր դատախազը, սակայն, չի մանրամասնել, թե առաջադրված մեղադրանքը որ հոդվածով է, բայց նշել է, որ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի գրությունը` ուղղված Գլխավոր դատախազին: