Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Կաթոլիկ Եկեղեցու գործը չէ. Սուրբ Աթոռի Բաքվի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Կաթոլիկ Եկեղեցու գործը չէ. Սուրբ Աթոռի Բաքվի ներկայացուցիչ

Սուրբ Աթոռը գտնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը խաղաղ բանակցային եղականով:



Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի` Բաքվի օրդինարիուս Հայր Վլադիմիր Ֆետեկեն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:



«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ: Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները»,- մասնավորապես ասել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչը` ընդգծելով, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կողմնակից է ամբողջ աշխարհում խաղաղ բանակցային եղանակով հակամարտությունների կարգավորմանը:



«Նորին Սրբությունը գտնում է, որ պատերազմը նոր բռնությունների առիթ կարող է դառնալ»,- ասել է Հ. Վլադիմիր Ֆետեկեն եւ հավելել՝ կարեւոր է, որ որոնվեն եւ գտնվեն դիվանագիտական հնարավորություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով: 



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելելու է Բաքու` Կովկասյան իր երկրորդ Առաքելական այցելության շրջանակներում: Արդեն իսկ հայտնի է Նորին Սրբության այցի գրաֆիկը:



Ուշագրավ է, որ Սրբազան Քահանայապետը չի այցելելու Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության հուշահամալիր: