Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 320 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 320 կրակոց

Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 320 կրակոց: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:



ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: