Մայրաքաղաքի վարչական շրջաններում ևս անցկացվել են տոնական միջոցառումներ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ևս անցկացվել են տոնական միջոցառումներ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին հաջորդած անկախության սերնդի՝ հարյուրավոր երեխաների թեմատիկ կավճանկարչությունից հետո մայրաքաղաքի վարչական շրջաններում ևս անց են կացվել տոնական միջոցառումներ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:



Վարչական շրջանների հրապարակներում, այգիներում և պուրակներում կազմակերպվել են ազգային-ազգագրական երգերի թեմատիկ բացօթյա համերգային ծրագրեր՝ հայկական էստրադայի հայտնի երգիչների, ինչպես նաև մշակութային կրթօջախների սաների մասնակցությամբ: Միջոցառումների ընթացում ներկայացվել են նաև թեմատիկ ցուցահանդեսներ:



Տոնական միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջանների մշակույթի կենտրոններում: Սեպտեմբերի 21-ի միջոցառումները եզրափակվել են տոնական հրավառությամբ։