Իզմիրում տասնյակ գյուլենականների են ձերբակալել

Իզմիրում տասնյակ գյուլենականների են ձերբակալել

Իզմիրի ոստիկանությունը Թուրքիայի արեւմտյան շրջաններում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում գյուլենականներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար: Այդ գործողությունների ընթացքում միայն Իզմիր քաղաքում ձերբակալվել է 77 գյուլենական: Այս մասին հայտնում է Haberturk-ը:



Հայտնի է, որ տեղի Արդարադատության պալատի հարյուր մեկ անդամի հանդեպ ձերբակալման սանկցիա է տրված: Ըստ հրապարակման՝ վերջիններիս օգտվել են եւ հաղորդակցվել տեղեկատվությամբ Bylock հավելվածի հաղորդագրությունների միջոցով, որից օգտվում են Գյուլենի կողմնակիցները տեղեկատվություն ստանալու կամ տարածելու համար: Հաղորդագրությունները, ըստ իրավապահների, եղել են ծածկագրված: