ՌԴ-ում 16 տարեկանների ամուսնությունը կգրանցեն ծնողների համաձայնությամբ

ՌԴ-ում 16 տարեկանների ամուսնությունը կգրանցեն ծնողների համաձայնությամբ

ՌԴ արդարադատության նախարարությունն առաջարկել է քաղաքացու 16 տարեկանում ամուսնանալու դեպքում պարտադիր կարգով պահանջել ծնողների կամ խնամակալ օրգանների համաձայնությունը: Համապատասխան օրինագիծը տեղադրված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:



Գործող օրենքով՝ 16 տարեկան քաղաքացիները կարող են դիմել զագս՝ հարգելի պատճառներ ունենալու դեպքում: Ամուսնությունը գրանցելու համար բավական է նաև տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուչի թույլտվությունը:



Օրենքի նախագծի հեղինակներն առաջնորդվել են այն իրողությամբ, որ մինչև մարդու 18 տարին լրանալը, նա պաշտոնապես համարվում է երեխա, այդ իսկ պատճառով էլ նրա իրավունքների և հետաքրքրությունների հետ կապված հարցերը պետք է հոգան ծնողները կամ օրինական խնամակալները: