Կոբզոնը պատրաստ է զոհել իր պատգամավորական մանդատը

Կոբզոնը պատրաստ է զոհել իր պատգամավորական մանդատը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կմասնակցի Դումայի օրինաստեղծ-պատգամավորական գործունեությանը, սակայն նաեւ չի բացառվում, որ զոհի իր մանդատը հանուն «Եդինայա Ռոսիա» կուսակցության համամասնական ցանկի ավելի երիտասարդ ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է ռուսական Коммерсант պարբերականը:



РИА Новости-ին տված մեկնաբանության մեջ Կոբզոնը նշել է, որ պատրաստ է զոհել իր մանդատն հօգուտ ավելի երիտասարդների, եթե զգա որ յոթերորդ գումարման Պետդումայում կա այնպիսի աշխատասեր եւ լավ պատգամավորների պակաս, ինչպիսին էր օրինակ Մարիա Կոժեւնիկովան: Կոբզոնը միաժամանակ նաեւ հավելել է, որ հոկտեմբերի հ5-ին կմասնակցի առաջին լիագումար նիստին, ապա նաեւ Դումայի աշխատանքներին, իսկ թե ինչպես կվարվի հետագայում, ցույց կտա ժամանակը: