Կոլումբիայում պատմական համաձայնագիրը կստորագրեն պարկուճե գրիչներով

Կոլումբիայում պատմական համաձայնագիրը կստորագրեն պարկուճե գրիչներով

Պատմական համաձայնագիրը, որով վերջ կդրվի Կոլումբիայում կեսդարյա արյունալի բախումներին, կստորագրեն հատուկ գնդիկավոր գրիչներով, որոնք պատրաստված են փամփուշտի պարկուճից:



Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Կարթահենայում կայանալիք այս պատմական իրադարձությանը մասնակցելու է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ մի շարք այլ միջազգային կառույցների ղեկավարներ: Համաձայնագիրը կստորագրեն Կոլումբիայի նախագահը եւ ապստամբական Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր խմբավորման ղեկավարը:



Բոլոր մասնակիցները կստանան պարկուճե գրիչներ՝ որպես հիշատակ պատմական այս իրադարձությունից, որ խորհրդանշում է փոմփուշտի փոխակերպումը կրթությանն եւ լուսավոր ապագայի: Համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ Գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա կողմերի հետ: