Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի Վան նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:



Ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հայտնաբերվել է ականապատ բեռնատար մեքենա: Ենթադրվում է, որ ահաբեկչությունը կազմակերպված է եղել քուրդ զինյալների կողմից: