Պենտագոնը հայտարարել է միջուկային զենքի անհրաժեշտության մասին

Պենտագոնը հայտարարել է միջուկային զենքի անհրաժեշտության մասին

Չնայած որ Սառը պատերազմը վաղուց է ավարտվել, սակայն միջուկային զենքը նախկինի նման անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի զսպել ռուսական եւ մյուս պոտենցիալ ագրեսորներին: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ ABC News-ի եթերում:



Վերջինս նշել է, որ սպասում է միջուկային զենքի կիրառում Ռուսաստանից եւ Հյուսիսային Կորեայից, քանի որ նման ոչ խելամիտ քայլերի միայն վերջիններս են ընդունակ: Քարտերը նաեւ նշել է իր ելույթում, որ իր գերատեսչությունը նախատեսում է 108 միլիարդ դոլար ծախսել առաջիկա 5 տարիների ընթացքում՝ միջուկային զինանոցը կատարելագործելու համար: