Մոսկվայում ադրբեջանցի օրենքով գող են ձերբակալել

Մոսկվայում ադրբեջանցի օրենքով գող են ձերբակալել

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Տալեհ Դաղլիեւին, ով հայտնի է հանցաշխարհում Տոլիկ Նոգինսկի անունով:



Օրենքով գողին ձերբակալել են «Նաշ դվոր» մոսկովյան ռեստորանում: Անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Սփայս» տիպի նյութ, որն էլ պատճառ է հանդիսացել քրգործ հարուցելու համար:



Վերջինս արդեն երկու տարի է, որ օրենքով գող է և պատկանում է Շաքրո Մոլոդոյի կլանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: