Թրամփի նման մարդուն չի կարելի մոտ թողնել միջուկային զենքի կոճակին. Օբամա

Թրամփի նման մարդուն չի կարելի մոտ թողնել միջուկային զենքի կոճակին. Օբամա

Բարաք Օբաման խոստովանել է, որ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի բանավեճն իրեն բազմաթիվ հաճելի պահեր է պարգևել, սակայն այդ ամենից ինքը եկել է այն եզրակացության, որ հանրապետական կուսակցության թկնածուն պատրաստ չէ երկրի ղեկն ստանձնելու: Այս մասին ԱՄՆ գործող նախագահը խոսել է On Air ռադիոկայանի եթերում:



«Ես կասեի՝ Թրամփը չունի այն պատրաստությունն ու բնավորությունը, նաև այն հիմնարար արժեքները, որոնք կօգնեին մեր երկիրն առաջ տանելու»,- ասել է Օբաման:



Նա նաև խոստովանել է, որ ատոմային զենքի գործադրման մասին Դոնալդ Թրամփի մի քանի հայտարարություններ տեղիք են տալիս լուրջ մտահոգության:



«Ես սկսում եմ անհանգստանալ, երբ Թրամփի նման մեկը ասում է. «Ես չգիտեմ, արդյոք մենք պարտավո՞ր ենք պաշտպանել Ճապոնիային և Հարավային Կորեային: Գուցե պետք է որ նրանք էլ իրենց ատոմային զե՞նքն ունենան»: Բանավեճը հաստատեց, որ այդպիսի մարդուն չի կարելի մոտ թողնել միջուկային զենքի կոճակին»,- հայտարարել է Օբաման: