Թալիբները հիասթափված են Քլինթոնի և Թրամփի բանավեճից

Թալիբները հիասթափված են Քլինթոնի և Թրամփի բանավեճից

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլոյ Մոջահիդը հայտարարել է, որ գրոհայինները մեծ հետաքրքրությամբ են հետևել Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի բանավեճին, սակայն արդյունքը նրանց լրջորեն հիասթափեցրել է: Այս մասին թալիբների ներկայացուցիչն ասել է NBC News-ին տված հարցազրույցում:



Մոջահիդի խոսքով՝ խմբավորման անդամները հույս ունեին, որ Աֆղանստանը նկատելի տեղ կունենար Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի թեկնածուների քաղաքական երկխոսության մեջ, սակայն Թրամփը և Քլինթոնը «մոռացան» խոսել թալիբների և Քաբուլի պատերազմի մասին:



«Այդ բանավեճում մեզ համար ոչ մի հետաքրքիր բան չկար: Մասնակիցներից ոչ մեկը չհիշեց Աֆղանստանի մասին և չներկայացրեց իր տեսակետն այդ երկրի ապագայի վերաբերյալ»,- ԱՄՆ նախագահի թեկնածուներից բողոքել է Մուջահիդը: