Սիրիայում հումանիտար օգնության ավտոշարասյանը հասցված օդային հարվածների պատասխանատուն Ռուսաստանն է. Սպիտակ տուն

Սիրիայում հումանիտար օգնության ավտոշարասյանը հասցված օդային հարվածների պատասխանատուն Ռուսաստանն է. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Սօիտակ տունը Ռուսաստանին է պատասխանատու համարում Սիրիայում հումանիտար ավտոշարասյան ռմբակոծման հարցում, նույնիսկ եթե ռուսական օդուժը չէ անմիջական հարված հասցողը:



«Հումանիտար օգնությունը տեղ հասցնող աշխատակիցներըՍիրիայում ռազմական հարձակման զոհ դարձան: մենք համարում ենք, որ ավտոշարասյանը հասցված հարվածների համար պատասխանատու է Ռուսաստանը, որովհետև դրանք հասցվել են կամ ռուսական զինված ուժերի և կամ Սիրիայի կառավարական զորքերի կողմից, որոնց զսպելու գործը ևս վսահված է ռուսներին: Նրանք պետք է օգտագործեին իրենց ազդեցությունը Ասադի զորքերի վրա, ինչը չեն արել»,- ասել է Էռնեստը:



Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել են, որ անցյալ շաբաթ այդ հարվածները հասցրել է ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի օդուժը: