Քերոլայն Քոքսն առաջնագծում

Քերոլայն Քոքսն առաջնագծում

Օրեր առաջ Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:



Առաջնագծում նրանք հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: