Չինաստանում թայֆուն է մոլեգնում

Չինաստանում թայֆուն է մոլեգնում

«Մեգի» անունով հզոր թայֆունը հասել է Չինաստանի արևելյան ափեր. հայտնում է «Սինհուա» գործակալությունը:



Թայֆունը վրա է հասել Ցյունչժոու քաղաքին չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 4:40-ին: Քամու առավելագույն արագությունը հասնում է 118.8կմ/ժ-ի:



Կանխատեսվում է, որ հորդառատ անձրևները կուղեկցվեն ուժեղ քամիներով:



Երկրում հայտարարվել է արտակարգ արձագանքման երրորդ մակարդակ և օգնության հատկացման համար աշխատանքային խմբեր են ուղարկել Գուանդուն, Ֆուցզյան, Չժեցզյան և Խունան գավառներ: