Գողությունը գողանալ բառը չէ․ Գալուստ Սահակյանը՝ «պրիմիտիվ գողության» մասին

Գողությունը գողանալ բառը չէ․ Գալուստ Սահակյանը՝ «պրիմիտիվ գողության» մասին

«Ըստ էության՝ ասենք հետևյալը, որ կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին էլ համարեց գողություն։ Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում տանում են, չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարած «պրիմիտիվ գողությունների» թեմային՝ ասաց Գալուստ Սահակյանը։



Նրա խոսքով՝ գողությունը գողանալ բառը չէ։ «Այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում։ Եվ դա վարչապետը համարեց որպես գողություն։ Իսկ եթե որևէ մեկը, կամ ես, կամ դուք գիտենք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի։ Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և էդ գողին բռնում տանում բանտարկում են»,-գողություն բառի իմաստը փորձեց յուրովի բացատրել ԱԺ մաեստրոն։



Hraparak.am-ի հարցին՝ իսկ ո՞վ պետք է գրի կառավարության գողությունների համար, պարոն Սահակյանն ասաց․ «Կառավարության գողությունների համար պետք է գրի նա, ով որ տեսել է»։



Մեր դիտարկմանը, թե վարչապետը, փաստորեն, տեսել է, որ բարձրաձայնում է «պրիմիտիվ գողությունների» մասին, Սահակյանն ասաց․ «Քիչ առաջ բացատրեցի՝ դա ձեր իմացած գողությունը չէ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ