«Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է»․ Մաեստրոն էլ է երբեմն ռաբիս լսում

«Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է»․ Մաեստրոն էլ է երբեմն ռաբիս լսում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների hետ զրույցում անդրադարձավ «Հանրայինով» հեռարձակվող «Ամենակարող երգիչ» հեռուստանախագծին և դրա շուրջ հնչող քննադատություններին։ Նշեք, որ երեկ էլ Սերժ Սարգսյանն էր քննադատել այդ նախագիծը՝ «Հանրային հեռուստաընկերություն» կատարած իր այցի ժամանակ։



«Կարծում եմ՝ մենք երաժշտական այնպիսի կոթողներ ունենք, որ ավելի լավ է մեր ժողովուրդը դրան վարժվի»,-իր կարծիքն այսպես արտահայտեց ԱԺ նախագահը։



Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանը, ապա պարոն Սահակյանն ասաց․ «Սա Սովետի ժամանակ ստեղծվել է, որ որոշակի խավեր կարողանան այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը, մոտեցումը ձեւավորել։ Եվ դրա հետեւանքով բավական լավ երաժշտություններ են ստեղծվել, օրինակի համար՝ ռաբիս երգողներից Թաթան։ Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է։ Բայց ռաբիս երաժշտություն է, որը, կարծում եմ, ավելի ճոխացված է»,- ասաց նա։



Այնուհետև խոստովանեց, որ ինքը ևս լսում է ռաբիս երաժշտություն․ «Երբեմն, երբ մի քանի հոգով ես լինում, նաև լսում ես ռաբիս երաժշտություններ։ Դրա համար կան ռաբիս երաժշտություններ, որը ոչ թե ռաբիսի մոտեցումներ են, այլ ձևափոխված մի երաժշտություն կա, որը երբեմն-երբեմն հեռուսատատետությամբ էլ է լսվում»,- ասաց նա։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ