Լրացուցիչ ծանրաբեռնվածություն

Լրացուցիչ ծանրաբեռնվածություն

Մամուլն օրեր շարունակ գրում էր, որ Արփինե Հովհաննիսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով «նոր պաշտոն» է ստացել՝ նշանակվել է կառավարության ներկայացուցիչն Ազգային ժողովում։ Կառավարության ներկայացրած մի շարք նախագծերի փաթեթներ քննարկելիս կառավարությունը պաշտոնական ներկայացուցիչ է ուղարկում խորհրդարան՝ դրանք ներկայացնելու։ Մեզ հետ զրույցում արդարադատության նախարարն ասաց․ «Սա նոր բան չէ, սա միշտ եղել է։ Դա բացարձակ նոր պաշտոն չէ, դրանք կառավարության զեկուցողներն են»։ Այս գործառույթը նախարարն իրականացնում է իր բուն գործառույթների շրջանակներում եւ անգամ հավելավճար չի ստանալու։ «Ես ո՞նց կարող եմ երեք օրվա մեջ չորս տարբեր օրենքով ներկայացուցիչ նշանակվել»,-ասաց նա։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ