«Գյումրեցու ոգու» և ՀՀԿ անդամները մտնում, ցուցակներ են դուրս բերում. ՀԱԿ-ն աղմուկ է բարձրացրել

«Գյումրեցու ոգու» և ՀՀԿ անդամները մտնում, ցուցակներ են դուրս բերում. ՀԱԿ-ն աղմուկ է բարձրացրել

Գյումրու ընտրություններին մասնակցող ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող Սյուզի Մեխակյանը կարծում է, որ մեկ-երկու փողոց կառուցելը դեռ չի նշանակում, թե գյումրեցու կյանքը բարելավվել է:



Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում` բարձրաձայնելով նաև ընտրախախտումների մասին:



«Հանրապետական կուսակցության, «Գյումրեցու ոգի» կուսակցության անդամներ մտնում ցուցակներ են դուրս բերում, հաշվարկներ են անում, որոնց մասին մենք արդեն աղմուկ բարձրացրել ենք»,- ասաց նա` նշելով, որ կեղծիքների դեպքում իրենք բոլոր օրինական քայլերին կդիմեն:



Hraparak.am-ի հարցին, թե գյումրեցին իր ձայնը ՀԱԿ-ին հանուն ՀԱԿ-ի՞ պետք է տա, թե՞ հանուն իրեն, Ս. Մեխակյանն ասաց` երկուստեք:



Վահե Մակարյան