ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը

Լայնաշերտ եւ բջջային ինտերնետի թեստավորման եւ ցանցային ախտորոշիչ հավելվածների շուկայի առաջատար «Ookla» ընկերությունն իր «Speedtest.net» ինտերնետի արագության չափման հավելվածի եւ իր կողմից մշակված այլ հավելվածների միջոցով կուտակում է տվյալներ՝ հաշվարկելու աշխարհի տարբեր երկրներում գործող ամենաարագ ինտերնետ մատակարարող ընկերությունների եւ բջջային ցանցերը: «Speedtest» բջջային հավելվածը հասանելի է iOS, Android եւ Windows Phone պլատֆորմների համար՝ ամեն օր իրականացնելով լայնաշերտ 3G եւ 4G միացումների ավելի քան մեկ միլիոն թեստավորում:



«Ookla»-ն հրապարակել է 2016թ. առաջին կիսամյակի տվյալները՝ յուրաքանչյուր երկրում հաղթող ընկերության կտրվածքով: Մուտք գործելով http://www.speedtest.net/awards եւ սեղմելով Հայաստանը խորհրդանշող կոճակը՝ կարելի է տեղեկանալ, որ Հայաստանում առաջին տեղում գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը: Մասնավորապես՝ այս հղմամբ տրամադրվող տեղեկություններում ասվում է. «Հայաստանում առաջինը գործարկելով LTE ցանցը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար եւ հետեւողականորեն ավելացրել է իր ցանցի արագությունը քաղաքային բնակավայրերում: Ներբեռնման արագությունը կազմում է 11.46 Մբիթ/վրկ., իսկ վերբեռնման արագությունը՝ 4.58 Մբիթ/վրկ.»:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Speedtest»-ից շնորհավորական նամակ է ստացել, որում ընկերությունը ճանաչվում է Հայաստանում բջջային ամենաարագագործ ցանցի օպերատոր: Տվյալներն ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրումներ է կատարել ցանցի կատարելագործման նպատակով՝ իր բաժանորդներին ընձեռելով Հայաստանում ամենաարագ ցանցից օգտվելու հնարավորություն»,- նկատել է «Ookla» ընկերության «Speedtest» ծրագրի գործառնությունների EVP պատասխանատու Ջեյմի Սթիվենը:



«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ պատիվ է «Ookla» ընկերության «Speedtest»-ի կողմից մրցանակ ստանալը: «Speedtest»-ի ամենախիստ չափորոշիչներով փորձարկումներով հաստատվել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունների արագությունն ամենաբարձրն է՝ ներառյալ 3G եւ 4G ցանցերի միջոցով ապահովվողը: Այդ ցանցերի թե՛ ծածկույթի եւ թե՛ բազային կայանների թվի առումով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բացարձակ առաջատար է: Այս մրցանակը սրա հստակ ապացույցն է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Speedtest»-ն ինտերնետի պարամետրերի գնահատման ամենալայն տարածում գտած ու ամենահեղինակավոր համակարգն է: Հարյուր միլիոնավոր սպառողներ աշխարհով մեկ օգտվում են «Speedtest»-ի ընձեռած հնարավորություններից: Ամեն օր իրականացնելով ավելի քան 8 միլիոն փորձարկում՝ «Speedtest»-ին հասանելի է դառնում աշխարհում ինտերնետի որակի համապարփակ պատկերը: Տվյալները ստացվում են վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր տարբեր սարքերից (մեկ սարք՝ մեկ փորձարկում սկզբունքով) արված փորձարկումներից ստացված տվյալների միջինացման արդյունքում՝ աշխարհագրական տվյալ տարածքի համար: Այս մոտեցումն զգալիորեն մեծացնում է ստացվող արդյունքների ճշգրտությունը եւ նվազեցնում փորձարկումների կրկնության եւ արդյունքները փոխարինելու հետեւանքով կողմնակալ տվյալների ստացման հավանականությունը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում հեռահաղորդակցության առաջին օպերատորն է, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ին առաջին անգամ գործարկել է 4G/LTE ցանց: Այսօր ընկերության ցանցի ծածկույթն ընդգրկում է երկրում բնակեցված տարածքի 46,6%-ից ավելին (ավելի քան 255 բազային կայանի միջոցով):



«Ookla» ընկերության «Speedtest» արագության չափման ծրագիրը սահմանում է լայնաշերտ կապի որակի վերահսկման այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են ճշգրտությունը, ժողովրդականությունը, դյուրին օգտագործումը եւ համապատասխան վիճակագրությունը: Ընկերության լուծումները կիրառման են ընդունվել ինտերնետային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր ընկերությունների կողմից եւ օգտագործվում են հազարավոր փոքր ձեռնարկություններում, կառավարական կառույցներում, բուհերում եւ այնպիսի խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են «AT&T»-ն, «BBC»-ն, «Cisco»-ն, «Comcast»-ը, «FCC»-ն, «Reuters»-ը, «Time Warner»-ը, «Verizon»-ը, «Vodafone»-ը եւ «Vonage»-ը: