Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են,որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:



Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: