1716-րդ խաչի տեղադրման արարողությունը լուսանկարներով

1716-րդ խաչի տեղադրման արարողությունը լուսանկարներով

Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարանում տեղի ունեցավ Այս տարի խաչքավորի «քաղցր պարտականությունն» իր վրա է վերցրել պատգամավոր-գործարար Ալեքսան Պետրոսյանը (հայտնի՝ Մապի Ալիկ անունով): Խաչքավորը սակայն սովորության համաձայն կռունկով չբարձրացավ վերև այն ամրացնելու: Ինչևէ, խաչքավորի պարտականությանը պատգամավորը բավականին լրջությամբ էր ընդունել: Հարցին ինչու՞ են միայն հայտնի քաղաքական դեմքերը դառնում խաչքավոր, ինչու՞ համեստ, հասարակ մարդը չի կարող խաչքավոր դառնալ, Ալեքսան Պետրոսյանն ասել էր. «Արդեն սխալ եք ասում, որովհետև ես քաղաքականության մեջ եմ մի քանի տարի, բայց ես 40 տարի գիշեր-ցերեկ աշխատել եմ աս երկրի բարեկեցության համար և հազարավոր ընտանիքների եմ պահել իմ աշխատանքով, որոնք կարողացել են մնան այս հողի վրա և աշխատեն, դա է իմ առաքինությունը: Իսկ ամեն մարդ իր կյանքում հիմա մարդ է, շատ սիրուն աղջիկ է, մի օր կին է դառնում, հետո մի օր մայր է դառնում, մարդ է, կյանք է: Ես քաղաքականության մեջ մտել եմ միայն նրա համար, որպեսզի տնտեսական օրենքներով մեր երկրի տնտեսությյունն ավելի բարեկեցիկ դարձնեմ, ոչ թե միայն իմ, այլ՝ բոլորի համար: Մենք միայն մի բան ենք մոռանում, այս երկրին պահում և կերակրում են բարիք ստեղծողները, ձեզ, բոլորիդ, մենք շատ ուշադիր պետք է լինենք նրանց նկատմամբ: Եվ ես այդ բարիք ստեղծողներից մեկն եմ այս երկրի: 40 տարի ուղիղ… Ես աշխատում էի բարիք ստեղծել, դու դեռ չէիր ծնվել»:



Խաչադրման արարողությանը ներկա էին գտնվում նաև Քննչական կոմիտեի նախագահ Աղան Հովսեփյանը, գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, այսօր այստեղ տեսանք նաև Արտաշես Գեղամյանին:



Երբ Արտաշես Գեղամյանին փորձեցինք քաղաքական ոլորտի հարցել ուղղել, նա նայելով խաչին՝ խաչակնքվեց, ապա պնդեց, որ այդպիսի թեմաներից այսօր չի խոսելու: Կռահում ենք, որ սարի վրա կանգնած 1716 խաչերով խաչն էր, որ այսօր շատերին «լռեցնում էր» լրագրողների հետ զրուցել, ինչպես օրինակ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին, կամ Աղվան Հովսեփյանին



Խաչադրման արարողությունը նույնն էր, ինչ անցյալ տարիներին, միայն  թե այս տարվա խաչքավորը՝ Ալեքսան Պետրոսյանը, չբարձրացավ իր անվամբ խաչը ամրացնելու համար: