ՌԴ ԱԻՆ օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան (ՈՒՂԻՂ)

ՌԴ ԱԻՆ օդանավը  վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան (ՈՒՂԻՂ)

 ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը  վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻն, Նույն օդանավով Հայաստան է տեղափոխվել նաև պատահարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:



ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:



Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել 27 ուղևոր