Բագրատյանը հարցնում է «փոքրիկ մաֆիային»՝ դուք ինչու՞ եք կառավարություն

Բագրատյանը հարցնում է «փոքրիկ մաֆիային»՝ դուք ինչու՞ եք կառավարություն

Ազգային ժողովում մեկնարկել են 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ 2017 թվականի համար նախատեսված բյուջեն ցածր է եւ այն հեշտ կլինի ի կատար ածել:



«Հիմա ասում են, որ վիճակն այնպես է, որ զարգացում չենք կարող ապահովել եւ օբյեկտիվ պատճառներ են բերում, ես էլ հարցնում եմ՝ դուք ի՞նչի եք կառավարություն: Սա հիշեցնում է Արժույթի միջազգային հիմնադրամի մոտեցումներն՝ այնպես անենք, որ սրանք միշտ պայքարեն կայունության համար, ով՝ ով, բայց ես այս բանը լավ գիտեմ, քանի որ 2 տարի այնտեղ աշխատել եմ»,- ասաց պարոն Բագրատյանը և հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն է եղել՝ ապահովել մինչեւ 7 տոկոս ՀՆԱ, սակայն իրականությունը լրիվ այլ է։



«Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ նրանք մեր հարցերին չպատասխանեցին, իսկ վիճվարչությունը պարզապես ցրեց եւ ասաց, որ դա իր մեղքը չէ: Սակայն վիճվարչությունը չի ժխտում, միայն ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, քանի որ այս մինիստրությունն ինձ այս թիվն է տվել: Կապ ունես, էլ ո՞նց ունես, այստեղ մինիստրությունների մեջ կռիվ ու կինո սարքեցին, իսկ այս տարվա գյուղնախախարը ճիշտ թվեր ներկայացրեց խաղողի մթերման մասով, եւ պարզվեց, որ երկու անգամ պակաս է»,-նկատեց տնտեսագետ պատգամավորը՝ նշելով, որ ԱՎԾ-ն մտածված ապատեղակտվությամբ է զբաղված, և վտանգավորն էլ այն է, որ «ստերը պրոֆեսիոնալ են»:



Բագրատյանի գնահատմամբ՝ սա ուղղակի փոքրիկ մաֆիա է, որը միշտ ասում է նույնը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ