Աշոցքի տարածաշրջանում բուք է

Աշոցքի տարածաշրջանում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:



Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածում տեղում է ձյուն:



Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:



Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: