Տևական ընդմիջումից հետո Շիրակի նախկին դատախազը պաշտոն ստացավ

Տևական ընդմիջումից հետո Շիրակի նախկին դատախազը պաշտոն ստացավ

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Արագածոտնի քննչական վարչության պետ է նշանակվել Կարեն Շահբազյանը: Նշենք, որ Կարեն Շահբազյանը Շիրակի նախկին դատախազն էր,  նրան այդ պաշտոնից ազատել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նախկին դատախազի անունը շրջանառվում էր  մի շարք աղմկահարույց պատմությունների կիզակետում։ Նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել, հետագայում կարճվել։ Շահբազյանը «Հրապարակի» զրույցում ասել էր, որ իրեն հետապնդում են․«Հիմա ես եմ բողոք ներկայացրել դատարան եւ իմ բողոքի հիման վրա դատաքննություն է ընթանալու, պետք է մասնակցեմ դատաքննությանը, որից հետո հանդես կգամ հայտարարությամբ` կասեմ, թե ում կողմից եւ ինչպես»: